20:04 , 29 հոկտեմբեր, 2021Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը երկրի ղեկավարի պաշտոնում հավանության է արժանացրել ռուսաստանցիների 62.1 տոկոսը, նրան վստահում է բնակիչների 66 տոկոսը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հետևում է Հասարակական կարծիքի հետազոտության համառուսական կենտրոնի հարցման արդյունքներից: Կենտրոնի տվյալներով՝ նախագահի նկատմամբ անվստահություն է հայտնել հարցվածների 31.4 տոկոսը:
Բացի այդ, հարցվածների 61.2 տոկոսը նշել է, որ հավանում է Պուտինի գործունեությունը նախագահական պաշտոնին, 28.5 տոկոսը՝ չի հավանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: