ESPN․ Բրիտանացի մասնագետը ՄՅՈՒ-ն գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկն է


14:41 , 29 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է ESPN-ը:

Ըստ աղբյուրի՝ Ռոջերսը հիմնական թեկնածուներից մեկն է, քանի որ «կարմիր սատանաներն» արդեն մերժում են ստացել Զինեդին Զիդանից։

Սպասվում է, որ Օլե-Գունար Սուլշերին պաշտոնանկ անելու որոշումը կկայացվի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երկու հանդիպումների արդյունքներով՝ «Տոտենհեմի» և «Ատալանտայի» հետ խաղերում։

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 տուրից հետո 14 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

Ավելի վաղ Goal-ը հայտնել էր, որ Բրենդան Ռոջերսը հետաքրքրված չի եղել «Նյուքասլը» գլխավորելու տարբերակով: Ռոջերսը մերժել է «Նյուքասլի» բոլոր առաջարկները: