Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն ակնկալում է Եվրոպայում հանդիպել Էրդողանի հետ


23:53 , 28 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ակնկալում է Եվրոպա այցի շրջանակում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Սպիտակ տնից:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Էրդողանը լրագրողներին ասել էր, որ Գլազգոյում Բայդենի հետ իր առաջիկա բանակցությունների հիմնական թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։