«168 ժամ». Պուտինը Բաքվի միջոցով ցույց տվեց, որ ողբերգություն չի սարքում


08:26 , 22 օգոստոս, 2013

«168 ժամ»-ը գրում է.

«Ցանկացած այց ընդգծում է տվյալ երկրի կարևորությու­նը, և ցանկացած հարևան կարևոր է Ռուսաստանի հա­մար՝ թեկուզ զուտ հարևան լինելու հանգամանքից ելնե­լով»,- «168 ժամ» պարբերականի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ և հրապարա­կախոս, «կրեմլյան գաղափարախոսնե­րից» մեկը համարվող Մոդեստ Կոլերովը՝ խոսելով ՌԴ նախագահ Վ. Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի մասին:

 «Պուտինի այցի գլխավոր նշանակու­թյունը, որը դուրս է գալիս Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների շրջանակից, այն է, որ Ոուսաստանն առաջին անգամ բարձրագույն մակար­դակով արձագանքեց այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանը ընտրել է ԵՄ-ին ինտեգրվելու առավել կոշտ, քաղաքական և տնտե­սական տարբերակը, ինչը բացառում է Ռուսաստանի հետ քաղաքական և տն­տեսական միությունը: Ռուսաստանը Բաքվում ցույց տվեց, որ պատրաստ է այդ սցենարին և դրանից ողբերգու­թյուն չի սարքի».- նշել է Կոլերովը:

 Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում: