Բարսեղյանը մինիմալ որակազրկում է ստացել. ղազախական ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ


20:03 , 27 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ինչպես հայտնի է, 1 ամսով որակազրկվել է «Կայրաթի» դեմ խաղում երկրպագուներին ցույց տված անհարգալից ժեստի համար: Ղազախական ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ազամատ Այտխոժինը մեկնաբանել է Բարսեղյանի որակազրկումը.

«Բարսեղյանին նվազագույն որակազրկում են տվել: Նա միջնամատ է ցույց տվել տրիբունաներին: Սա տգեղ քայլ է: 2020 թվականի հոկտեմբերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ժամանակ Բարսեղյանը, Ղազախստանի առաջնության խաղերից մեկում գոլ խփելուց հետո ,զինվորական ժեստ ցույց տվեց: Մեզ անգամ գրություն եկավ այդ առիթով:

Բարսեղյանը միտված է սադրանքի»,- ասել է Ազամատ Այտխոժինը: