Tert.am-ը գրում է.
Բրիտանացի Գրեգ Փիթերսն իր ընտրյալ Աննա Լեգդարի հետ ամուսնացել է հիվանդասենյակում: Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, բրիտանացու հարսնացուն ավտովթարի էր ենթարկվել և մահացել է պսակադրությունից ժամեր անց:
Աղբյուրի տվյալներով՝ զույգը հանդիպել է մեկուկես տարի, սակայն մի օր մարզասրահ գնալիս Աննան ավտովթարի է ենթարկվել:
«Ես վազեցի հիվանդանոց: Քանի դեռ գնում էի այնտեղ, այդքան անհանգստացած չէի. Աննային իմանալով՝ կարծում էի, որ ընդամենը ձեռքը կոտրած կլինի, և ամեն ինչ կկարգավորվի»,- պատմել է բրիտանացին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: