Երբ մենք՝ հայերս, կունենանք ազնվության մասին երգ, ա՛յդ ժամանակ ազնվությունը կարևորագույն արժեք դարձած կլինի. (Video)


06:36 , 22 օգոստոս, 2013

Տեսնես երբևէ մենք՝ հայերս, կունենա՞նք ազնվության մասին գրված երգ: Երբ ունենանք, այդ ժամանակ ազնվությունը կարևորագույն արժեք դարձած կլինի: Ինձ միշտ անհանգստացրել է, թե ինչու Հայաստանի հայը, երբ նկարագրում է մեկին, առաջին որակ որպես չի նշում ազնվությունը: Երբեք չեմ լսում, որ ասեն` Նա ազնիվ մարդ է: Ամեն ինչ կասվի` բացի դրանից: Մտածե՞լ եք դրա մասին: