Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ


15:55 , 27 հոկտեմբեր, 2021

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 27-ին, ժամը 13։20-ին ահազանգ է ստացել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ: