Սյունիքում 20-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. կան վիրավորներ. shamshyan.com


00:08 , 27 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:05-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա  Ջոն Սահակյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 304-րդ կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանին պատականող  КамАЗ 53213 մակնիշի բեռնատարի հետնամասին, հայտնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ջ. Սահակյանն ու նրա ուղևոր, Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Կապան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։