Ուսանողուհին մեկ տարում միլիոնատեր է դարձել` Բարբի տիկնիկի արտաքին ունենալու շնորհիվ (լուսանկարներ)


23:49 , 26 հոկտեմբեր, 2021

Lurer.com-ը գրում է.

Բարբի տիկնիկի նման բրիտանուհին սոցցանցերում իր հայտնիության շնորհիվ մեկ տարվա ընթացքում միլիոնատեր է դարձել։ Նրա պատմությամբ կիսվել է Daily Star-ը։

Իրավաբանության ուսանող 22-ամյա Լոուրի Ռոուզ-Ուիլիամսը պատմել է, որ դեռահաս տարիքից փորձում էր կրկնօրինակել մանկական խաղալիքի կերպարը: Դրա համար նա երկարացրել է իր մազերը և պարբերաբար այն ներկում է պլատինե շեկ երանգով։ Հիմնականում աղջիկը վարդագույն հագուստ է գնում նորաձևության ապրանքանիշերի հավաքածուներից, որոնք թողարկվել են Barbie ընկերության հետ համատեղ։

Այս տեսքը Ռոուզ-Ուիլիամսին հայտնի է դարձրել. այսօր TikTok սոցիալական ցանցում կես միլիոն մարդ է բաժանորդագրված նրան։ Բացի այդ, յոթ ամիս վաճառելով իր լուսանկարները OnlyFans հարթակում` բրիտանուհին վաստակել է 43 հազար ֆունտ:

«Մարդիկ կարծում են, որ ես դատարկագլուխ եմ, քանի որ նման եմ տիկնիկի: Եվ նաև նրանք կարծում են, որ ես խելք չունեմ OnlyFans-ում իմ օգտահաշվի պատճառով»,- դժգոհել է բլոգերը։ -Տխուր է, քանի որ իրականում ես շատ խելացի եմ։ Ինձ հետ ծանոթանալով` նրանք իրենք են համոզվում դրանում»։

Ռոուզ-Ուիլիամսը հուսով է, որ իր պատմությունը կսովորեցնի ընթերցողներին դադարել եզրակացություններ անել մարդկանց մասին՝ հիմնվելով բացառապես արտաքին տեսքի վրա: «Չի կարելի մարդկանց չհարգել միայն այն պատճառով, որ նրանք որոշակի ձևով են իրենց ներկայացնում»,- խորհուրդ է տվել նյութի հերոսուհին: