Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովը կմենամարտի ադրբեջանցու հետ


18:24 , 26 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության  1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ:

Հասանովը 1/32 եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի է հասել գվատեմալացի Դոնիս Ռեյեսի նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:

Բաչկով-Հասանով մենամարտը կկայանա հոկտեմբերի 30-ին: