Այս շաբաթ Բրյուսելում կկայանան ԵՄ-Իրան բանակցությունները՝ միջուկային հարցի շուրջ


12:12 , 26 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Այս շաբաթ Բրյուսելում կհանդիպեն Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները՝ բանակցելու իրանական միջուկային գործարքի շուրջ երկխոսությունը վերսկսելու մասին: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյին:

«Կարող եմ հաստատել, որ հանդիպմանը կմասնակցի ԵՄ առաջատար բանագնաց Էնրիկե Մորան, որը Թեհրան էր այցելել այս ամիս»,- ասել է Ստանոն՝ արձագանքելով իրանական կողմի հայտարարությանը չորեքշաբթի կայանալիք հանդիպման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ