00:46 , 22 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Գերմանիայի Բրեմեն քաղաքի գիտնական-սեքսոլոգները պարզել են, որ իրենց կողմից հարցման ենթարկված կանանց 2/3-ը համբույրը սեռական կյանքի ավելի կարևոր մաս է համարում, քան սեռական ակտը: Եվ եթե նրանք ընտրության առջև կանգնեին՝ համբույրը թե սեռական ակտը, ապա կընտրեին առաջինը:
Տղամարդկանց համար հետազոտությունը հակառակ արդյունքն է ցույց տվել: Նրանց կեսից ավելին պատրաստ չէ հրաժարվել սեքսից հանուն համբույրի:
Այս մասին հաղորդում է Bagnet.org-ը: