Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակը. Տիգրան Աբրահամյան (Video)


14:37 , 25 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայստանի և Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ մի շարք հարցեր կան, որոնց պետք է պատասխանի իշխանությունը: «Հետպատերազմյան իրավիճակում իշխանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգի վերականագնման, այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումների հարցում: Իրավիճակային առումով որքանո՞վ է Հայաստանը պատրաստ այսօր, վաղը և հետագա տարիներին զսպելու կամ հետագայում դիմակայելու այն բոլոր փորձություններին ու սպառնալիքներին, որոնք կարող են լինել»,-ասաց պատգամավորը:

Նա հայտնեց, որ դիմել էր ԶՈւ ԳՇ պետին՝ առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածում ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, ինչին ԳՇ պետը չի արձագանքել, իսկ հետո արձագանել է պաշտպանության նախարարը՝ նշելով, թե Աբրահամյանի այցն այդտեղ նպատակահարմար չի համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: