Անիմաստ հավաքները հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ կտևեն մինչև կապիտուլյացիայի ստորագրևումը, այ դրանից հետո հո՜ բոյ չեն տալու կորսված հայրենիքում իշխանափոխության համար


09:33 , 25 հոկտեմբեր, 2021
Սաղաթելյան Իշխանը երեկ հայտարարել է՝ «ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարեւոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»:
Ընկնելով մի իրավիճակ որում նրանք խայտառակ կլինեն թե՛, եթե միտինգ անեն, և թե՛, եթե չանեն, նրանք երկար բարակ մտածեցին և որոշեցին հորինել այս «հանճարեղ» կռուտիտը: Ասում ա հայրենիքը (այն էլ ծերից ծեր մեծատառ) ավելի կարևոր ա քան իշխանափոխությունը:
Հիմա սրա հետ ո՞վ կարա վիճի: Հայրենիքից ավելի կարևոր բան կա՞:
Հասկանու՞մ եք, իրենք, մասնավորապես հենց անձամբ Սաղաթելյանը, Սիմոնյան Ալենին սարքին ԱԺ նախագահ որտև հայրենիքը (քափս լոքով) ավելի շատ են սիրում քան իշխանափոխությունը:
Փաշինյանին նրանք վերընտրեցին որտև հայրենիքը (արտասանել ծանր արտաշնչելով) ավելի կարևոր է քան կակոյ նիբուծ աթոռ...
Մարդկանց քաղաքով մեկ ման տվին ու ղրգին տներով զուտ հանուն սիրելի հայրենիքի:
Պատերազմի ողջ ընթացքում էդ նույն հայրենիքի անկախության ճանաչման մասին ծպտուն անգամ չհանեցին միայն հայրենիքի խաթր... որտև տենց...
Իրենք ինչ անում են հանուն հայրենիքի (գրելուց ոտքի կանգնելով) են անում: Գալիք անիմաստ հանրահավաքն էլ է հանուն դրա լինելու: Լիքը այլ բան նույնպես: Ընդհուպ մինչև կապիտուլյացիան չստորագրվի, այ դրանից հետո հո բոյ չեն տալու կորսված հայրենիքում իշխանափոխության համար, հո չեն տալու...
Հ.Գ. գռազ գա՞նք սրանք Սահյան արտասանելով են միտինգը սկսելու)