23:01 , 21 օգոստոս, 2013
Lurer.com-ը գրում է.
Կոմիտասի անվան թանգարանի շրջապատը մաքրվում է: Անկախ Հայաստանի պատմության մեջ կարծես թե սա միակ դեպքն է, որ թանգարանի փոխարեն ռեստորան է քանդվում, այլ ոչ թե կառուցվում: Այդ ռեստորանի փոխարեն այգի կկառուցվի՝ Կոմիտաս Վարդապետի թանգարանի այգին:
Նշենք, որ թանգարանի գլխավոր ճարտարապետը Արթուր Մեսչյանն է, ում շնորհիվ էլ տարածքը կունենա ակնահաճո տեսք:
Թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտելուն պես ռեստորանի ներկայիս տարածքում ծառատունկ կկազմակերպվի:
Ստորև Lurer.com-ը ներկայացնում է թանգարանի կառուցման աշխատանքների և քանդվող ռեստորանի ընթացիկ լուսանկարները:





