Ինտեր Մայամին ուզում է բաժանվել Իգուայինից ու Մատյուիդիից


23:15 , 23 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Ամերիկական «Ինտեր Մայամին», որի սեփականատերը լեգենդար Դևիդ Բեքհեմն է, գոհ չէ թիմի գլխավոր աստղերից։ Խոսքը Գոնսալո Իգուայինի ու Բլեզ Մատյուիդիի մասին է։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Թիմն ընթացիկ մրցաշրջանի 30 խաղից հետո ընդամենը 35 միավոր ունի։ Դա չի գոհացնում Բեքհեմին։

Նշվում է, որ անգլիացին ուզում է բաժանվել «Յուվենտուսի» նախկին խաղացողների հետ։ Նրանց փոխարեն ակումբը պլանավորում է գնել նոր աստղային խաղացողների։