Ռամոսն ու Պարեդեսը չեն խաղա Մարսելի դեմ


21:58 , 23 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ն «Մարսելի» դեմ խաղից առաջ ներկայացրել է մի քանի ֆուտբոլիստի վիճակը։ Օրինակ, Սերխիո Ռամոսը բուժանձնակազմի հսկողությամբ շարունակում է անհատական մարզումները, որպեսզի առաջիկա օրերին վերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին։

Կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հավաքականի հետ վերջին խաղին քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել։ Նրա՝ խաղադաշտ վերադարձը սպասվում է միջազգային դադարից հետո։

Դարպասապահ Սերխիո Ռիկոն այսօր կայացած մարզմանը վնասել է ձախ ձեռքի բութ մատը։ Նա մարզումներին կվերադառնա մեկ շաբաթից։

ՊՍԺ-«Մարսել» հանդիպումը կկայանա կիրակի օրը Երևանի ժամանակով 22:45-ին։