ՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ


17:11 , 23 հոկտեմբեր, 2021
ՀԱԿՊ հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2021» զանգվածային օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները, որոնք ավարտվել են շաբաթ Տաջիկստանում, ողջ աշխարհին ցույց են տվել անդամ երկրների տեսակետների միասնությունը առկա մարտահրավերների և սպառնալիքների առնչությամբ:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապալովը:

«Անցկացված զորավարժությունները ցույց են տվել ՀԱՊԿ անդամ երկրների զորակազմերի միջև փոխգործակցության բարձր մակարդակը, ստորաբաժանումների և մարմինների կառավարման համահունչ լինելը, ուժերի և միջոցների օպերատիվ համատեղելիությունը, ինչպես նաև ցույց են տվել ողջ աշխարհին անդամ երկրների՝ առկա մարտահրավերների և սպառնալիքների վերաբերյալ տեսակետների միասնությունը»,- ասել է Կարտապալովը:

Վերջինս հավելել է, որ զորավարժություններն անցել են պրոֆեսիոնալ մակարդակով և նպաստել են մարտական համագործակցության ամրապնդմանը: