Լուիս Դիասը՝ թոփ ակումբների ուշադրության կենտրոնում. հրաժարագինը 80 մլն եվրո է


13:41 , 23 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Պորտուի» հարձակվող Լուիս Դիասն առաջիկայում կարող է լքել ակումբը: 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Ռեալը», «Բավարիան» ու «Նյուքասլը»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, ակումբներն արդեն դիմել են «Պորտուին»՝ կոլումբացու տրանսֆերը ձեռք բերելու համար: Հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո:

Այս մրցաշրջանում Լուիս Դիասն անցկացրած 11 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ: