Բժիշկ Մյասնիկովը հայտնել է, թե որ դեղամիջոցներն են սրտի համար վտանգավոր


13:28 , 23 հոկտեմբեր, 2021

Panorama.am-ը գրում է.

Սրտի համար ամենավտանգավոր դեղամիջոցներից են քիմիաթերապիայի դեղերը, որոնք ունեն ուղղակի սրտոտոքսիկ ազդեցություն: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ այդ մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում պատմել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:

«Մենք տալիս ենք դեղամիջոցը՝ գիտակցելով, որ վնասում ենք սրտին: Այս հիվանդներին տալիս ենք՝ անմիջապես ուղարկելով սրտաբանի հսկողության տակ։ Մենք գիտենք, որ այն 70 %-ով սրտի վրա կողմնակի ազդեցություններ կունենա, բայց մենք պետք է կյանքեր փրկենք»,-ասել է բժիշկը:

Բացի այդ, ըստ Մյասնիկովի, սխալ ընդունման դեպքում ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ինչպիսիք են իբուպրոֆենը, դիկլոֆենակը և ինդոմետացինը, կարող են վնասել սրտին։ Բժիշկն ընդգծել է, որ մարդկանց սրտի համար դրանք ամենավտանգավոր դեղամիջոցներն են, որոնք ազատ՝ առանց դեղատոմսի վաճառվում են դեղատներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: