Ինտերը նոր պայմանագիր է համաձայնեցրել Բարելայի հետ


12:49 , 23 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Նիկոլա Բարելան կշարունակի հանդես Միլանի «Ինտերում»: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ինտերի» ղեկավարությունը նոր պայմանագիր է համաձայնեցրել Բարելայի հետ:

Ըստ աղբյուրի, պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թ.: Ֆուտբոլիստը, նոր պայմանագրի համաձայն, ավելի շատ կվաստակի:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում Բարելան դարձել է 1 գոլի հեղինակ: