Արամը կարմիր դիպլոմով էր ավարտել գեղարվեստի ակադեմիան. նա զոհվեց հոկտեմբերի 5-ին, Ջրականում. այսօր Արամը կդառնար 24 տարեկան


22:31 , 22 հոկտեմբեր, 2021
Պողոսյան Արամը Երևանից էր։ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրն ավարտելուց հետո ընդունվել էր Գեղարվեստի ակադեմիա, որն էլ ավարտել էր կարմիր դիպլոմով ու 2019- հուլիսին զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայելով Արմավիրի ուսումնական զորամասում, տեղափոխվում է Սանասար (Կուբաթլու)։ Կոչումով սերժանտ էր, տանկի հրամանատար։
Պատերազմի թեժ օրերին նրանց տեղափոխում են Ջրական (Ջեբրայիլ), որտեղ էլ զոհվում է հոկտեմբերի 5-ին։
Այսօր Արամի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 24 տարեկան, բայց հավերժ 23 մնաց...
Երկնային ծնունդդ շնորհավոր, Արամ ջան։ Հավերժ փառք քեզ։