Ուկրաինուհի թոշակառուն իր տունը Տիմոշենկոյի թանգարանի է վերածել


22:41 , 21 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի Մակորտա գյուղի բնակիչ, 75-ամյա Նինա Բոսոնչենկոն իր տանը ոչ մեծ թանգարան է բացել՝ կառավարության նախկին ղեկավար Յուլյա Տիմոշենկոյի պատվին: Այս մասին հաղորդում է «Վեստին»:

Որպես թանգարանի ցուցանմուշներ՝ ներկայացված են Տիմոշենկոյի դիմանկարները, որոնք տանտիրուհին կախել է տան պատերին, ինչպես նաև նախկին վարչապետի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցության հետ կապված տարբեր իրեր: Այցելուներին թոշակառու կինն անվճար է թույլատրում մտնել: 

«Այն, որ նախկին վարչապետին աջակցող մարդիկ ինձ հյուր են գալիս, ինձ համար լավագույն վարձատրությունն է»,- ասել է նա:

«Նա իսկական ժողովրդական հերոս է, ով այժմ անօրինական գտնվում է կալանքի տակ: Իմ ստեղծած թանգարանը ժողովրդի աջակցությունն է Յուլյային»,- ասել է Բոսոնչենկոն: