Ford-ը Ազատության պողոտայում բախվել է շինության պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը նյութական խոշոր վնաս են կրել. shamshyan.com


12:13 , 22 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական վնաս։