Եվրամիությունն ուսումնասիրում է տարածաշրջանում խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները. ԵՄ հատուկ ներկայացուցիչ


23:11 , 21 հոկտեմբեր, 2021

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ուսումնասիրում է խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները: