Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ռեկորդ է սահմանել 2008թ․ ճգնաժամից ի վեր


23:37 , 20 հոկտեմբեր, 2021

Եվրոյի գոտում գնաճը սեպտեմբերին ավելացել է տարեկան հաշվարկով 3,4 տոկոսով՝ ռեկորդ սահմանելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պահից ի վեր: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի Eurostat վիճակագրական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ օգոստոսին եվրոգոտում գնաճը կազմել է տարեկան 3 տոկոս, 2020 թվականի սեպտեմբերին ունեցել է 0,3 տոկոս գնանկում:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ING բանկի փորձագետ Քոլին Ստոսը, եվրոյի գոտում եւ Եվրամիությունում գնաճի մեծացումը «սպասելի բնույթ է կրում, մասնավորապես, համավարակից տուժած ձեռնարկություններին պետական օգնության զանգվածային տրամադրման եւ Եվրահանձնաժողովի վերականգնման հիմնադրամների գծով օգնության բաշխման կապակցությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: