​«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը


19:11 , 20 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին` ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

Վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։

Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում նաև տեղամասային հանձնաժողովների անդամները, յուրաքանչյուր կուսակցությունից մեկական  վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ:

Վերահաշվարկի արդյունքում․

Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկները ավելացել են 1-ով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ