Պայթյուն՝ Անկարայում


17:11 , 20 հոկտեմբեր, 2021

168.am-ը գրում է․

Պայթյուն է որոտացել Անկարայում՝ Օգտակար հանածոների հետազոտությունների գլխավոր վարչության տարածքում: Այս մասին հայտնում է Mehr News-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին: Օգտակար հանածոների հետազոտությունների գլխավոր վարչությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

Անկարայի նախանգապետի գրասենյակից հայտնել են, որ պայթյունից հրդեհի բռնկում է հաջորդել, սակայն իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում:

Տեսանյութն՝ այստեղ