Բաքուն հույս ունի, որ Երևանից եկող դրական ուղերձները միայն խոսքով չեն լինի. Բայրամով


14:45 , 20 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Բաքուն հույն ունի, որ Հայաստանի կառավարությունից եկող վերջին դրական ուղերձները ոչ միայն խոսքով, այլև գործնականում դրական արդյունքներ կտան:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խորվաթ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ: