«Իրանն իրեն իրավունք է վերապահում՝ ինքնապաշտպանվելու և վճռական պատասխան տալու ցանկացած սպառնալիքի». ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրությունից


12:48 , 20 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած սխալ քայլի կամ ռազմական արկածախնդրության դրսևորումից:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ՄԱԿ-ի ԱԽ նիստին ուղղված նամակում պաշտոնյան ասել է. «Գրում եմ՝ տեղեկացնելու Իրանի Իսլամական Հանրապետության և նրա խաղաղ միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ռեժիմից եկող ևս մեկ սպառնալիքի մասին»:

Ինչպես աղբյուրը նշում է, նման սպառնալիքներից մեկը հնչել է «սիոնիստական ռեժիմի» Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի շուրթերից. «Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունները կշարունակեն կատարելկագործվել, և Իրանի ունակությունները ոչնչացնելուն ուղղված գործողությունները կշարունակվեն տարբեր շրջաններում և ցանկացած պահի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: