21:50 , 21 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Շվեդիայի օլիմպիական կոմիտեն արգելել է մարզիկներին 2014-ին Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ժամանակ իրենց «լուռ բողոքը» հայտնել՝ ընդդեմ Ռուսաստանում միասեռական քարոզչության մասին օրենքի:
Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Մոսկվայում անցկացված թեթև աթլետիկայի առաջնության ժամանակ մի շարք մարզուհիներ եղունգները ներկել էին միասեռականներին պաշտպանող շարժման խորհրդանիշ դարձած բազմերանգ դրոշի գույներով, հայտնում է Lenta.ru-ն՝ The Local-ին հղումով:
Կոմիտեի ղեկավար Շտեֆան Լինդեբերգը նշել է, որ Օլիմպիադայի ժամանակ ընդունելի չէ քաղաքական դիրքորոշումների դրսևորումը: Նրա խոսքով՝ մարզիկները չպետք է մրցումներն օգտագործեն իրենց անձնական քաղաքական հայացքներն արտահայտելու համար:
Նյութն ամբողջությամբ` այստեղ