Ոստիկան կոչվածը սառնասրտորեն գետին է տապալում տարեց կնոջը (Video)


20:19 , 21 օգոստոս, 2013

Օրեցօր «բարեփոխվող» մեր Ոստիկանության շատ աշխատակիցներ ակնհայտորեն շարունակում են հավատարիմ մնալ հին մեթոդներին, որոնք ինչպես բազում անգամներ արդեն համոզվել ենք, հասցրել են ներծծվել նրանց մարմնի մեջ: Նրանք բռի են ու երբեք չեն փոխվի: Նույնիսկ աշխատանքից ազատելը նմաններին չի դաստարակի: Ցավոք այսպիսի կադրերն ու դեմքերը մնում են ոստիկանության PR-ից դուրս ու ծածկվում են բարի ու ծաղիկ նվիրող ոստիկաններով ու հրեշտակների ջոկատներով: Ակնհյատ է, որ նմանատիպ տականքները համակարգում շատ են ու նրանցից ազատվել է պետք:

Նայում եմ ու մարմինս սարսռում է: Նման սառնասրտությամբ միայն թուրքը կարող էր տապալել հայ կնոջը: Միայն տատիկի դեմքը պետք էր տեսնել ընկնելու պահին: նա ակնհայտորեն չի կարողանում հավատալ, որ այն ինչ այդ պահին կատարվում է իրական է: Նա հրաժարվում է գիտակցել, որ հայ ոստիկանը տականք է ու այդպես կարող է վարվել ծեր կնոջ հետ: Իսկ եթե նրան մի բան պատահեր: Աստված չանի, եթե տատիկը վատանար այդ հրումից: Փառք Ասծնո կողքին մարդիկ կային ու կնոջը ոտքի կանգնեցրին: Մի բառ ունեմ ձեզ: ՍՐԻԿԱՆԵՐ: