ՀԴԲ-ն Վաշինգտոնում և Նյու Յորքում հետախուզում է ռուս միլիարդատիրոջ ազգականներին պատկանող տները


23:15 , 19 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկություն է իրականացնում ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի տանը Վաշինգտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է բրիտանական BBC-ին՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:

Մինչդեռ գործարարի ներկայացուցիչը ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հայտնել է, որ նշված տունը պատկանում է ոչ թե Դերիպասկային, այլ նրա ազգականներին: Ընդ որում, ըստ խոսնակի՝ ՀԴԲ-ն խուզարկություն է իրականացնում Դերիպասկայի՝ ոչ միայն Վաշինգտոնում, այլ Նյու Յորքում ապրող ազգականների տանը: Նրա խոսքով՝ խուզարկությունը իրականացվում է ԱՄՆ պատժամիջոցների հիման վրա կազմված հրամանագրի հիմքով: