Հեռուստաաշտարակի մոտ բռնկված հրդեհը մարվել է


21:41 , 19 հոկտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 19:40-ին, մարվել՝ 20:04-ին: Կատարվում են հետհանգեցման աշխատանքներ։

Ըստ նախնական տվյալների այրվել է մոտ 3 հա բուսածածկ տարածք: