Գալոյանն ընդգրկվել է ՖԱԼ-ի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում


16:07 , 19 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

Հրապարակվել է ՖԱԼ-ի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև «Վելեսի» ֆուտբոլիստ Արթուր Գալոյանը։ 

ՖԱԼ-ի 18-րդ տուրի շրջանակում «Վելեսը» սեփական հարկի տակ գոլառատ խաղում պարտվեց մրցաշարի առաջատարներից մեկին՝ Մոսկվայի «Տորպեդոյին»։ Հանդիպումն ավարտվեց 3-5 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանը։