Լավ ենք անում. Արմեն Խաչատրյանը՝ Գորիսում ոստիկանական ուժեր կենտրոնացնելու մասին


15:43 , 19 հոկտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Լրագրողներն այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանից փորձեցին հետաքրքվել՝ ինչու՞ էր իշխանությունը համայնքապետի ընտրություններին ընդառաջ այդքան մեծ թվով ոստիկանական ուժեր կուտակել Գորիսում:

ՔՊ-ական պատգամավորն էլ «հպարտ» տոնով պատասխանեց.

«Լավ ենք անում»:

Պատգամավորը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել, ասելով՝

«Մի քանի լրատվամիջոցների ես տեղեկատվություն չեմ տրամադրելու, որովհետև դուք լրատվամիջոց չեք, դուք սուտ և կեղծ տեղեկություն եք տարածում»: