50-ամյա վարորդն ամենաբարձր աստիճանի խմած վիճակում «Opel»-ով վթարի է ենթարկվել


15:19 , 19 հոկտեմբեր, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում 50-ամյա Արտակ Անտոնյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցից դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը, հետո՝ օղակաձև շրջադարձի բետոնե արգելապատնեշին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդ Ա. Անտոնյանը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, և նա զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից և տուգանվել է խոշոր չափի գումարով։