Բարսելոնան դիտարկում էր Մբապեին ձեռք բերելու տարբերակը, սակայն մարզիչները նախընտրեցին Դեմբելեին․ Բարտոմեու


12:26 , 19 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն ասել է, որ իր գլխավորությամբ կատալոնացիները դիտարկում էին ձևարկերպել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը:

«Մենք դիտարկեցինք նրա տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը:

Բայց մարզիչները նախընտրեցին Դեմբելեին, քանի որ նրանց պետք էր նման ոճի խաղացող», – մեջբերում է Բարտոմեուին AS-ը:

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին: Նույն տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ն վարձակալեց Մբապեին «Մոնակոյից»: