«Հրապարակ»․ Ռուբեն Վարդանյանը Տաթևում քննություն կհանձնի՝ ինքն իշխանության հե՞տ է, թե՞ ընդդիմություն է


09:28 , 19 հոկտեմբեր, 2021

«Տաթև համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում է 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ համայնքապետ ընտրելու համար: ՔՊ-ն պետք է կոալիցիա կազմի որևէ ուժի հետ: Անցողիկ շեմը հաղթահարել է ևս 2 ուժ՝ «Շանթ» դաշինքը և հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Տաթևից լուրեր են հասնում, որ իշխանությունները բանակցում են «Ապրելու երկիր» կուսակցության հետ և, ըստ ամենայնի, կոալիցիա կկազմեն նորաթուխ այս ուժի հետ։ Այնպես որ, առաջիկա օրերին Ռ. Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքն իշխանության հե՞տ է, այսինքն` հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։