Տրակտորը կողաշրջվել է. 63-ամյա տրակտորիստը մահացել է


20:15 , 18 հոկտեմբեր, 2021

Հոկտեմբերի 18-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Լոռու մարզի Դարպաս գյուղի վարչական տարածքում գտնվող քարջարդ արտադրամասի տարածքում «SWM-620» տրակտորը կողաշրջվել է. տրակտորիստը՝ 63-ամյա Աշոտ Պողոսյանը, մահացել է:

Կատարվում է քննություն։