Առուշ Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը. նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է տեղակալը. իրավաբան


12:38 , 18 հոկտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Նախաքննության մարմնի կողմից չի եղել որևէ միջնորդություն, որ Առուշ Առուշանյանի՝ որպես Գորիս համայնքի ղեկավար, լիազորությունները կասեցվեն կամ դադարեցվեն, այդ պատճառով Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու այժմ, երբ Առուշանյանն ընտրվել է Գորիսի համայնքապետ, բայց կալանավորված է:

«Եթե առաջնորդվեն ՏԻՄ մասին օրենքի դրույթներով, ապա Առուշանյանի բացակայության դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գործող ղեկավարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը՝ մինչև Առուշանյանի՝ կալանավայրից դուրս գալը»,-ասաց նա:

Հայրապետյանն ընդգծեց՝ Առուշ Առուշանյանը կալանքի տակ գտնվել է դեռևս քաղաքապետ եղած ժամանակ և հիմա էլ շարունակում է լինել Գորիս համայնքի ղեկավար, իսկ այս ավագանու ընտրություններում նա գլխավորում էր ավագանու ցուցակը:

«Այս փուլում ընթացակարգը հետևյալն է լինելու՝ արդեն ընտրված ավագանին ԸՕ սահմանադրական օրենքի և ՏԻՄ մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան ձևավորվելու է, և մենք առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք Գորիս համայնքի ավագանու նոր կազմ: Առուշանյանը մինչև 2022-ի հոկտեմբեր դեռ պաշտոնավարման ժամկետ ունի, շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: