5 հայտնի մուտանտներ, որոնց ունակություններն օգնեցին նրանց համաշխարհային ճանաչում ձեռք բերել


19:10 , 21 օգոստոս, 2013

Մուտանտները իրական են, և դուք նրանց ամեն օր տեսնում եք հեռուստացույցով, նրանց ձայնը լսում նվագարկիչներից: Կարելի է բազմաթիվ հայտնի մարդկանց օրինակ բերել, ովքեր այս կամ այն աստիճանի մուտանտ են և ունեն այնպիսի «սուպեր կարողություններ», որոնք սովորական մարդկանց համար անհասանելի են:

1.Օզի Օզբորնի գեները նրան թմրանյութերի հանդեպ կայուն են դարձնում:

5

Օզի Օզբորնը թմրանյութեր սկսել է օգտագործել դեռևս 1960-ականերին, և այս ընթացքում այնքան թմրանյութ է նա օգտագործել, որքան հարավաֆրիկյան բոլոր օդանավակայաններով անցած թմրանյութերն են` միասին վերցված: Դուք կարող եք ծիծաղել` նշելով, թե նա հազիվ է քայլում ու խոսում, սակայն տեսեք, թե ինչ տեսք ունի նա: Նա հիմա պետք է ավելի շատ զոմբիի տեսք ունենար, քան առույգ ծերուկ լիներ, ինչպես որ հիմա է:
Հետազոտողների մի խումբ որոշել է պարզել, թե ինչպես է հնարավոր թմրանյութերի այդքան դոզա ընդունելուց հետո ողջ մնալ, և պարզ է դառնում, որ Օզին ուղղակի ծնվել է ռոքընրոլային կյանքի համար: Մարդու գեների որոշակի փոփոխությունների կամ տարբերակների հետևանքով օրգանիզմը կարող է ավելի խոցելի կամ էլ հակառակը` ավելի կայուն ու դիմադրող դառնալ թմրանյութերի կամ ալկոհոլի նկատմամբ: Ինչպես պարզ է դարձել, Օզիի գեները թույլ են տալիս նրան օգտագործել այնքան թմրանյութ, ինչքան որ նա կամենա, և նույնը վերաբերում է նաև ալկոհոլին: Այս գենը ADH4-ն է:
Սա բացատրում է, թե ինչու է Օզին այսքան առույգ, այնինչ Քիթ Մունը և Ջոն Բոնեմն արդեն մահացել են թմրանյութերի չարաշահումից:

2.Էլիզաբեթ Թեյլորի մուտացիան նրան օժտել է անհավանական ձգողական հայացքով:

5 зна

2011թ. Էլիզաբեթ Թեյլորի մահը սգում էր ամբողջ աշխարհը, և դա հեշտ է հասկանալ, քանի որ երիտասարդ հասակում տղամարդկանց 80% երազում էր նրա գեղեցկության մասին: Բացի այդ` 1950-ականներին Լիզը համաշխարհային սեքս-սիմվոլ էր համարվում` իր անկրկնելի յուրահատուկ մանուշակագույն աչքերի շնորհիվ, որոնք երկու կողմից շրջապատված էին թավ թարթիչներով:
Երևի ավելի քիչ կանայք կնախանձեին նրան, եթե իմանային, որ նրա աչքերի տեսքը պայմանավորված է հազվագյուտ գենետիկական հիվանդությամբ: Երբ Էլիզաբեթը ծնվում է, բժիշկը նրա մորն ասում է, թե նա հենց նոր փոքրիկ մուտանտի լույս աշխարհ բերեց: Էլիզաբեթը դիստիխիազով էր տառապում. հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն, որի ժամանակ առաջանում է թարթիչների անկանոն հավելյալ աճ: Այս հիվանդությունը հանդիպում է մարդկանց ու շների մոտ, և հաճախ այն կարող է հավելյալ անցանկալի հետևանքներ ունենալ, ինչպես օրինակ թարթիչները կարող են աչքերի բորբոքման, արցունքաբերության, քորի ու տեսողության անկման պատճառ հանդիսանալ: Այնուամենայնիվ, Էլիզաբեթի բախտը բերել էր: Երբ 11 տարեկանում նա նկարահանվում էր «Լեսի» ֆիլմում, նկատեցին, որ նրա թարթիչները խիստ ներկված էին և երբ փորձեցին լվալ և մաքրել շպարը, պարզվեց, որ նրա թարթիչներն իրականում բնականից այդ տեսքն ունեն:
Այսպիսով, իր գեղեցիկ ու յուրօրինակ աչքերի շնորհիվ Էլիզաբեթին հաջողվում է գերել միլիոնավոր մարդկանց:

3. Մարտի Ֆելդմանի դեֆորմացված դեմքը կարծես ստեղծված լինի կոմեդիայի ժանրի ֆիլմերի համար:
 5 знаменитостей-мутантов, чьи суперспособности помогли им добиться всемирного успеха

Հիմա պատկերացրեք Էլիզաբեթ Թեյլորի հակապատկերին: Այդ հակապատկերը Մարտի Ֆելդմանն է, ում դուք կհիշեք «Երիտասարդ Ֆրանկենշտեյնը» ֆիլմից` Իգորի դերում: Ֆելդմանի տեսքը կարող է զվարճացնել բոլորին, և սա դրական առանձնահատկություն է, օր.` կոմիկների համար, սակայն բացասական է դատավորների համար: Նրա տեսքի ամենազարմանալի առանձնահատկությունը թերևս նրա աչքերն են, որոնք կարծես դուրս են պրծնում ակնախոռոչից: Սա գենետիկական հիվանդության արդյունք է, որը կոչվում է Գրեյվսի հիվանդությունը, որը հիպերտերիոզի արտահայտված ձևն է: Հիվանդության հետևանքով ոչ միայն մարդու աչքերը կարող են նման տեսք ստանալ, այլև խիստ սրտային անբավարարություն կարող է առաջանալ, որի պատճառով էլ 48 տարեկան հասակում Ֆելդմանը մահացավ:
Նրա տեսքն իր համար ապահովեց Իգորի դեպյուտային դերը, որը գրվել էր Ջին Ուայլդերի կողմից հատուկ նրա համար:
Երբ նրա հիպերտերիոզը նոր էր սկսվում արտահայտվել, Ֆելդմանը վիրահատվում է, որպեսզի նրա աչքերը նորից նախկին տեսքն ընդունեին, սակայն բժիշկը ինչ-որ բան սխալ է անում, որի արդյունքում նրա աչքերը նախկինից ավելի այլանդակ տեսք են ընդունում: Հետագայում երբ նա հայտնի է դառնում, նշում է, թե կարող է վերականգնել իր նախկին տեսքը, սակայն դա չի անի, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի լինի, որպեսզի խաղա իր դերերը:

2.Հազվագյուտ գենետիկական հիվանդությունը Ջոն Քենեդուն իսկական նախագահին վայել տեսքով է օժտել:

5 знаменитостей-мутантов, чьи суперспособности помогли им добиться всемирного успеха
Ողբերգական մահով մահացած Ջոն Քենեդին ԱՄՆ ամենահայտնի և ամենասիրելի նախագահներից մեկն էր: Այն, որ նա մեծ ժողովրդականություն էր վայելում, պայմանավորված էր նրա` երիտասարդ ու առույգ կինոաստղի տեսքով: Քենեդին միշտ է այս տեսքն ունեցել, կարծես հենց նոր կոսմետոլոգի աշխատասենյակից դուրս եկած լինի` մոռանալով ստանալ արհեստական արևայրուքը:

Իր այդպիսի տեսքի համար նա իր հազվադեպ հանդիպող Ադիսոնի հիվանդությանն էր պարտական, որի արդյունքում մակերիկամները չեն կարողանում անհրաժեշտ քանակությամբ հորմոններ արտադրել, սակայն փոխարենը դեմքը ստանում է առողջ, երիտասարդ, ոսկեգույն երանգ: Այս հիվանդությամբ տառապողներն մաշկի ավելի գունատ գույն են ունենում:
Հիվանդության այս հետաքրքիր արտահայտվածությունը հոլիվուդյան կինոդերասանի տեսք է ապահովում նախագահի համար, այն ժամանակ` 1960-ականներին, երբ գունավոր հեռուստացույցները սկսում են նոր ի հայտ գալ: Ինքը` Քենեդին, միշտ ժխտել է, որ ուներ այս հիվանդությունը, քանի որ այն անընդմեջ բուժման ու հսկողության կարիք էր զգում, և դրա բարդացման դեպքում նա նույնիսկ կարող էր կոմայի մեջ ընկնել, որը նախագահների համար խիստ անցանկալի է: Իսկ վերջերս բացահայտված գաղտնի բժշկական փաստաթղթերը ցույց են տվել, որ Քենեդին հիվանդության բարդացման փուլում էր գտնվում, ինչը նշանակում է, որ նույնիսկ եթե նրան չսպանեին, ուշ թե շուտ հիվանդության բարդացումները սկսելու էին արտահայտվել` տեսանելի լինելով բոլորի համար:

1.Աբրահամ Լինքոլն` ԱՄՆ նախագահներից ևս մեկը, ում արտաքինը խիստ ազդեցիկ էր իր մուտացիայի շնորհիվ:

5 знаменитостей-мутантов, чьи суперспособности помогли им добиться всемирного успеха

Լինքոլնը ԱՄՆ նախագահներից ամենաբարձրահասակն է: Նրա հասակը կազմում էր 195 սմ այն դեպքում, երբ տվյալ ժամանակահատվածում տղամարդկանց միջին հասակը համարվում էր 170սմ: Այնպես որ, նախագահը միշտ առանձնանում էր ամբոխի մեջ, իսկ նրա կրած 20 սմ բարձրությամբ գլխարկն ավելի էր ընդգծում նրա բարձրահասակ լինելը:
Նրա բարձր հասակը, նեղ դեմքը, երկար ձեռքերն ու ոտքերը, թերզարգացած ստորին ծնոտը Մարֆանի սինդրոմի նշաններ էին, որի հետևանքով հոդային թուլություն է առաջանում օրգանիզմում: Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ համաձայն չեն այս փաստի հետ և համարում են, որ Լինքոլնի տեսքը պայմանավորված է ժառանգական գենետիկական մուտացիայով, որով տառապել են նրա նախնիների 11 սերունդներ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նրա գեների հետ ամեն ինչ չէ, որ կարգին է: 
Ի դեպ, Լինքոլնի դեմքի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, ըստ որի սկզբում նախագահը մորուք չի կրել և չի փորձել ծածկել իր փոքր ծնոտը, մինչև որ մի անգամ ինչ-որ աղջիկ նամակով գրում է նրան, որ Լինքոլնի դեմքը տարօրինակ տեսք ունի և առաջարկում նրան ինչ-որ կերպ ուղղել դա, որից հետո մորուքը Լինքոլնի համար դառնում է այցեքարտ: