17:51 , 21 օգոստոս, 2013
PanARMENIAN.Net -ը գրում.
Եգիպտոսի դատարանը որոշել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը դատական և իրավապահ մարմինների վրա հղումով, նախկին նախագահը կարող է արդեն այսօր ազատ արձակվել:
Ըստ գործակալության, դա հնարավոր դարձավ, երբ Մուբարաքից հանվեցին կոռուպցիայի մեջ մեղադրանքները: Դա տեղի ունեցավ օգոստոսի 19-ին:
Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը կալանավայրից դուրս կգա օգոստոսի 22-ին: Հոսնի Մուբարաքին հեռացրեցին իշխանությունից 2011 թվականին: