Նոյեմբերյանի 31-ամյա բնակիչը Կողբ համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար է գողացել


22:11 , 16 հոկտեմբեր, 2021

Հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 13-ին գանձանակից գողությունը կատարել է ինքը:

Նախապատրաստվում են նյութեր: