Ռայոլան ուզում է, որ դե Լիխտը հեռանա Յուվենտուսից


00:55 , 17 հոկտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսի» պաշտպան Մատիյս դե Լիխտը կարող է հեռանալ ակումբից։Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ հոլանդացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան դժգոհ է դե Լիխտի ներկայիս վիճակից ու հազվադեպ ստացած խաղային պրակտիկայից։

Նշվում է, որ խաղացողի ներկայացուցիչն արդեն կապ է հաստատել «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» հետ։

Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» նրան բաց կթողնի միայն այն դեպքում, եթե գնորդ-ակումբը իրականացնի 150 մլն եվրոյով նրան գնելու պայմանագրի պահանջը։