17:29 , 21 օգոստոս, 2013
PanARMENIAN.Net -ը գրում է.
Բագրատունիների հինավուրց մայրաքաղաք Անիում պեղումներ են սկսվել, որոնք 45 օր կտևեն: Ըստ Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրեն Հաքան Դողանայի, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 110 հազար լիր է հատկացրել Անիում պեղումների համար: Դողանայը նշել է, որ վերջին պեղումներն Անիում անց են կացվել 2 տարի առաջ, 2011 թվականին:
Դողանայը նաև նշել է, որ երբ Անին գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ XIX դարի վերջում XX դարի սկզբում Անիում պեղումներ են կատարվել, որի ժամանակ 4 վագոն պեղված նմուշներ տեղափոխվել են Ռուսաստան, որոնց մեծ մասը ցուցադրվում է թանգարաններում, հայտնում է Anadolu-ն:
Ռուսաստանցի արևելագետ Նիկոլայ Մարը մի քանի տասնամյակ շարունակ պեղումներ է կատարել Անիում, արշավախմբի նյութերի մեծ մասը չի պահպանվել 1917-1918թթ., ուստի Մարի Անիին վերաբերող հրապարակումները սկզբնաղբյուրի նշանակություն են ստացել: Նրա աշխատությունների նշանակությունը պահպանվում է մինչ օրս և երբեք կասկածի տակ չի դրվել: