ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում


14:58 , 16 հոկտեմբեր, 2021

Times.am-ը գրում է.

Քիչ առաջ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հերքել է սոցիալական ցանցերում տարածված և մեր աղբյուրների կողմից հաստատված այն տեղեկությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արգելափակել է 5-րդ պաշտպանական շրջանի (Մարտակերտ) մի խումբ հայ զինվորների։

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը», - նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Ի պատասխան այս հաղորդագրության «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանը հրապարակել է պաշարված զինվորներից մեկի նամակագրությունը, որտեղ վերջինս ներկայացնում է ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, ըստ առկա տեղեկատվության, ադրբեջանցիները երկու օր առաջ պաշարել են հիշատակված ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։