Սաուդյան Արաբիան հոկտեմբերի 17-ից կթուլացնի կորոնավիրուսային սահմանափակումները


02:12 , 16 հոկտեմբեր, 2021

Սաուդյան Արաբիան կթուլացնի կորոնավիրուսային սահմանափակումները հոկտեմբերի 17-ից ամեն օր գրանցվող վարակի թվի անկման եւ պատվաստման գործում զգալի առաջխաղացման կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Կառավարությունը կչեղարկի սոցիալական հեռավորությունը պահպանելու միջոցառումներն ու թույլ կտա այցելել երկու սրբազան մզկիթները Մեքայում ու Մեդինայում պատվաստանյութի երկու դեղաչափերը ստացածների համար:

Իշխանությունները նաեւ չեղարկել են ամբողջովին պատվաստված մարդկանց համար սահմանափակումները փակ հրապարակներում, տրանսպորտում, ռեստորաններում ու կինոթատրոններում:

Դիմակներն այլեւս պարտադիր չեն բացօթյա հանրային վայրերում՝ չնայած դեռեւս անհրաժեշտ են փակ տարածքներում: