Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1250 դոլարը


22:55 , 15 հոկտեմբեր, 2021

Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 15-ին Լոնդոնի ICE սակարանում գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1250 դոլարը, վկայում են առեւտրական հարթակի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի գինը հասել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1254,5 դոլարի: Այս պահին գազի գինը փոքր-ինչ դանդաղեցրել է աճը եւ գտնվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 1240 դոլարի մակարդակում: Օրվա սկսզբից գնի ընդհանուր աճը կազմում է 1,2 տոկոս:

TTF-ն պատմական առավելագույնը սահմանեց հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցեց 1000 խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարը, բայց դրանից հետո սկսեց շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր անկայունությունը կապված է այդ թվում գազի պահեստարանների ցածր լցվածության հետ առաջիկա ձմռանից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: